կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-09 15:48
Քաղաքական

Մարտի 11-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. ՀՀԿ-ն առաջադրել է 9 թեկնածու, ԲՀԿ-ն` 2

Մարտի 11-ին տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ. ՀՀԿ-ն առաջադրել է 9 թեկնածու, ԲՀԿ-ն` 2

Հայաստանի 7 մարզի 20 համայնքում մարտի 11-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:  

Համայնքի ղեկավարի համար առաջադրված 31 թեկնածուներից  12-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում: 19 թեկնածուներից 8-ն ինքնաառաջադրվել են, 9 թեկնածու ներկայացրել է ՀՀԿ-ն, 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը:  

Տեղեկացնենք, որ ՏԻՄ ընտրություններին 14 համայնքներից 12-ում առաջադրվել է 1-ական թեկնածու, Արարատի մարզի Նորամարգ համայնքի ղեկավարի համար կպայքարի 3 թեկնածու, իսկ Լոռու մարզի Դեբետ համայնքում` 4 թեկնածու:  

Ավագանու անդամի գրանցված 146 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 8 թեկնածու: Ավագանու անդամի ընտրություններին մասնակցող 138 թեկնածուներից 75-ը ինքնաառաջադրվել են, 62-ը՝ ՀՀԿ-ի, 1 թեկնածու՝ ՀՅԴ  կուսակցության կողմից է առաջադրվել: Ավագանու անդամի 138 թեկնածուներից 15-ը իգական սեռի ներկայացուցիչներ են:

ՏԻՄ ընտրությունները տեղի  կունենան Արագածոտնի մարզի Դդմասար, Արարատի մարզի Դարբնիկ, Զորակ, Խաչփար, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ, Սայաթ-Նովա, Սիս, Սիփանիկ, Եղեգնավան, Արմավիրի մարզի Դաշտ, Մեծամոր, Ծաղկալանջ, Լոռիի մարզի Դարպաս, Լեռնավան, Դեբետ, Կոտայքի մարզի Հացավան, Շիրակի մարզի Վարդաքար համայնքներում, արտահերթ ընտրություններ` Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում: