Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր Թուրքիայում տեղի են ունենում Տարածքային ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Երկրի արևելյան 32 նահանգներում ընտրությունները մեկնարկելու են ժամը 7-ից և ավարտվելու են 16։00-ին։ Իսկ մնացած նահանգներում՝ ժամը 08։00-ից մինչև 17։00։ Ընտրություններին մասնակցելու է 57 մլն. 58 հազար 656 ընտրող։
Մասնակցում եմ 12 քաղաքական ուժ՝ «Արդարություն և զարգացում կուսակցությունը, «Անկախ Թուրքիա» կուսակցությունը, «Մեծ միություն» կուսակցությունը, «Հանրապետական ժողովրդական» կուսակցությունը, «Ժողովրդավարական» կուսակցությունը, «Ժողովրդավարական ձախ» կուսակցությունը, «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը, «Լավ» կուսակցությունը, «Ազգայնական շարժում» կուսակցությունը, «Երջանկություն» կուսակցությունը, «Թուրքիայի կոմունիստական» կուսակցությունը և «Հայրենիք» կուսակցությունը։
Թուրքիայում առավոտյան ժամը 6-ից մինչև 24։00 արգելված է ցանկացած տեսակի ալկոհոլի վաճառքը։ Փակ են լինելու բոլոր սրճարանները, ընթերցասրահները և այլ ժամանցային վայրերը։ Հարսանիքները թույլատրված են իրականանցնել միայն ժամը 18։00-ից. –հաղորդում է «Անադոլու» գործակալությունը։
Ընտրություններում հիմնական պայքարը կընթանա երկու քաղաքական դաշինքների՝ «Cumhur» (Ժողովուրդ) և «Millet» (Ազգ) դաշինքների միջև։ Իշխող Արդարություն և զարգացում կուսակցության ու Ազգայնական շարժում կուսակցության կազմած «Cumhur» դաշինքի և ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության գլխավորած «Millet» դաշինքի միջև հիմնական պայքարը կընթանա Թուրքիայի արևմտյան 6 խոշոր՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Անթալյա, Ադանա, Այդըն քաղաքներում։