Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հայաստանի կառավարությունը որոշումներ ընդունեց Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գեղարքունիքի մարզի Ակունք, Արարատի մարզի Արևաբույր և Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքներում փետրվարի 17-ին համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար Ֆրոնտիկ Թևոսյանը 2018 թվականի օգոստոսի 31-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին:
Գեղարքունիքի մարզի Ակունք համայնքի ղեկավար Արծրուն Ղարիբյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2015 թվականի հունիսի 7-ին:
Արարատի մարզի Արևաբույր համայնքի ղեկավար Մարտին Ավետիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 3-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքի ղեկավար Մհեր Մովսիսյանը 2018 թվականի սեպտեմբերի 6-ին հրաժարական էր ներկայացրել: Նա գյուղապետ էր ընտրվել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած՝ համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: