|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ Հանրային խորհրդի Քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողովը ս.թ. մարտի 3-ին գումարել է նիստ՝ ամփոփելու 2009-2017 թթ. կատարած աշխատանքները:
Հանձնաժողովի նախագահ, Հանրային խորհրդի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը գործընկերներին հակիրճ ներկայացրել է այս տարիների ընթացքում կատարած աշխատանքները, ձեռբերումները և այն հարցերը, որոնք առայժմ լուծում չեն ստացել:
Զանգվածային լրատվության ոլորտում առկա խնդիրների կարգավորման նպատակով Հխ այլ հանձնաժողովների հետ համատեղ մշակվել և ԶԼՄ-ներին է առաջարկվել «ՀՀ հեռուստառադիոհեռարձակողների մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների խարտիան», որըքննարկվել և ստորագրվել է համահանրապետական հեռարձակում ունեցող բոլոր հեռուստաընկերությունների կողմից, բառառությամբ մեկի:
Մշակվել, տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների, պետական իշխանության մարմինների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ քննարկվել և 2012թ. ՀՀ ղեկավարությանն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ռազմավարության հայեցակարգի» նախագիծը», որը հավանության է արժանացել թե´ տեղական և թե´ Եվրամիության խորհրդատվական խմբի փորձագետների կողմից: Այդ նախագծի մի շարք կարևոր դրույթներ տեղ են գտել 2014թ. ՀՀ կառավարության կողմից ընդունված «Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների զարգացման ինստիտուցիոնալ և օրենսդրականբարեփոխումների» հայեցակարգում:
Մշակվել և ՀՀ Ազգային ժողով ու Կառավարություն են ներկայացվել առաջարկություններ ՀՀ ընտրական համակարգի բարելավման և ՀՀԸնտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ներկայացվել են առաջարկություններ «Կենսաչափական տվյալներով անձնագրերի», «Նույնականացման քարտերի» և «Հանրայինծառայությունների համարանիշի» մասին ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ, որոնց մի մասը տեղ են գտել 2011թ. ընդունված օրենքներում:
Ներկայացվել են առաջարկություններ տեխնիկական սարքերի միջոցով հայտանաբերվող՝ երթևեկության կանոնների խախտման,ավտոմեքենաների կայանման կապակցությամբ արձանագրված վարչական իրավախախտումների և այդ կապակցությամբ տույժերի ուտուգանքների գանձման գործընթացում տեղ գտած թերությունների, չարաշահումների, մասնավորապես տուգանքը գանձելու նկատակով քաղաքացու բանկային բոլոր հաշիվների վրա կալանք դնելու պրակտիկայի վերացման վերաբերյալ:
Մշակվել և 2012-2015թթ. ընթացքում ներկայացվել են մի շարք առաջարկություններ պետություն-քաղաքացիական հասարակության կազմակերպություններ սոցիալական գործընկերության մեխանիզմների ձևավորման վերաբերյալ:
Տեղական աղբյուրներից, մասնավորապես ՀՀ պետական բյուջեից ՔՀԿ-ներին տրամադրվող ֆինանսական միջոցների տրամադրման գործընթացիբարելավման և արդյունավետության բարձրացման նպատակով՝ մշակվել և համապատասխան հիմնավորումներով ՀՀ իշխանություններին է ներկայացվել առաջարկություն Քաղաքացիական հասարակության աջակցության ազգային հիմնադրամի ձևավորման վերաբերյալ:
Մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել առաջարկությունների և նկատառումների փաթեթ՝ ՀՀ կառավարության «Կոռուպցիայի դեմպայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի, ՀՀկառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կազմը հաստատելու մասին» 2015թ. փետրվարի 19-ի N 165-Ն որոշման և «ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմ հասարակական կազմակերպությունների ներգրավման ևռոտացիայի կարգը սահմանելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի վերաբերյալ:
Մի շարք նկատառումների շարքում առաջարկվել է մասնավորապես. ա) կոռոպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմում ավելացվելհասարակական կազմակերպությունների թիվը, բ) հստակեցնել և պարզեցնել ԿԴՊ խորհրդի կազմում ՀԿ-ների ընդգրկման կարգը, գ)ապահովել նաև Խորհրդի կազմում ԶԼՄ-ների ներգրավվածությունը և անմիջական դերակատարությունը:
Մշակվել և առաջարկություններ են ներկայացվել «Բարձրագույն կրթության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքների վերաբերյալ, որոնք թուլ կտան շտկել բուհական եռաստիճան կրթության և դրան` աշխատաշուկայի պահանջարկի անհամապատասխանության իրողությունները, շտկել մասնագիտական կրթության կառավարման համակարգում տեղ գտած մեթոդաբանական թերություններն ու դրանց հետևանքները: