|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Վերջին ամփոփումը տեսանյութով. մեր աշխատանքը եղել է այնպիսին, որ ձևավորել է միջազգային առաջատար փորձ, հետաքրքրել է միջազգային քաղաքականությանը:
Անփոխարինելի աջակցություն է մեզ ցուցաբերել ու միջազգային հարթակներ ապահովել Հայկական սփյուռքը:
Մեր փորձը ներկայացվել է աշխարհի տարբեր երկրներում ու միջազգային կառույցներում, հատկապես՝ դրական է գնահատվել ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ գործով երրորդ կողմ հանդես գալը: Հայաստան են ժամանել բազմաթիվ պատվիրակություններ:
Հետևողական ենք եղել ամեն քայլի, ամեն զեկույցի նկատմամբ:
Հետևողականորեն բարձրացրել ենք նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վարկանիշը, որ էլ ավելի արդյունավետ պաշտպանենք մեր հայրենակիցների իրավունքները:
Վերջին տեսանյութը միջազգային ասպարեզում կատարված աշխատանքի մասին է:
Ամփոփում ենք 6 տարիների աշխատանքը միջազգային համագործակցություն»: