կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-02 18:28
Հասարակություն

ՍԱՊԾ-ը կներմուծի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգը

ՍԱՊԾ-ը կներմուծի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգը

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ենթահսկման բեռներների անվտանգությունը հավաստող փաստաթղթերը և բեռին վերաբերող այլ տվյալներ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» թվայնացված համակարգ ներմուծելու նոր հնարավորությունը տնտեսվարողի ժամանակը խնայելու և մարդկային գործոնի ազդեցությունը նվազագույնի հասցնելու բացառիկ հնարավորություն է:

Անցած մեկ ամսվա ընթացքում ծառայության պատասխանատուները տարբեր ձևաչափերով հանդիպումներ են անցկացրել սննդամթերքի ներմուծմամբ և արտահանմամբ զբաղվող ավելի քան 100 տնտեսվարողի հետ՝ իրազեկելով նոր ներդրվող համակարգի մասին և ներկայացնելով դրա առավելություններն ու սկզբունքները:

Ներմուծվող կամ արտահանվող բեռն ուղեկցող  փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելիս՝ առաջանում էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն կրկնակի այցելելու անհրաժեշտություն՝ մեկ անգամ էլ թույլտվությունն ստանալու համար: Իսկ փոփոխությունների կամ լրացումների պարագայում՝ այցերի քանակը կարող էր բազմապատկվել՝ անհարմարություն ստեղծելով տնտեսավարողների համար: Էլեկտրոնային նոր համակարգը վերացնում է այդ բացերը: Ներմուծված համակարգը տնտեսվարողին հնարավորություն է տալիս ցանկացած վայրից, առանց ժամանակային սահմանափակման, էլեկտրոնային եղանակով ՍԱՊԾ ուղարկել  ներմուծման կամ արտահանման թույլտվություն ստանալու հայտ, ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և ապա՝ դիմումի ընթացքին հետևել համակարգի և էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով:

 Տնտեսվարողները մասնակցել են Պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում կազմակերպված դասընթացներին, ծանոթացել էլեկտրոնային այս հարմակարգի տված հնարավորություններին ու առավելություններին:

 Առաջիկա մեկ ամիսն, ըստ էության, կդիտարկվի որպես անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում բոլոր շահագրգիռ գործարարները կծանոթանան էլեկտրոնային համակարգի աշխատանքի սկզբունքներին, ապա, ստանալով անհատական ծածկագիր և ակտիվացնելով էլեկտրոնային «Ներմուծման հայտը»,  հնարավորություն կստանան ինքնուրույն լրացնել սեփական բեռի մասին տեղեկությունները, կցել ուղեկցող փաստաթղթղերը՝ մի քանի անգամ կրճատելով փաստաթղթաշրջանառությունը: