կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-16 11:25
Հասարակություն

Երևանում կտեղադրվի 17 հեծանվային կանգառ

Երևանում կտեղադրվի 17 հեծանվային կանգառ

Երևանի քաղաքապետարանը և «Սիթի փրոմոուշըն» ընկերությունը, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ անհատների հետ համագործակցելով, նախաձեռնել են խթանել մայրաքաղաքում հեծանիվը որպես փոխադրամիջոց ծառայեցնելու մշակույթը։ Նախաձեռնությունը ներառում է նաև հեծանվուղիների մշակում. հայտնում են քաղաքապետարանից:

 

Համագործակցության շնորհիվ, «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում, մինչ օգոստոսի 31-ը Երևանում տեղադրվելու է 17 հեծանվային կանգառ, որոնցից առաջին 4-ը կգործարկվեն օգոստոսի 16-ին։ Այս կապակցությամբ Շահումյանի անվան հրապարակում անցկացվելու է միջոցառում՝ պրոֆեսիոնալ և սիրողական հեծանվորդների մասնակցությամբ։

 

Հեծանվորդների խմբերը 4 տարբեր ուղղություններից արշավելու են Շահումյանի անվան հրապարակ, որտեղ հեծանվի տարբեր, այդ թվում անսովոր կիրառումներով ցուցադրություն է լինելու։

 

Այնուհետ՝ հեծանվորդները Շահումյանի անվան հրապարակից մեծ շրջապտույտ են կատարելու մինչև Հանրապետության հրապարակ՝ Վ. Սարգսյան, Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Կորյուն, Աբովյան փողոցներ երթուղով։

 

Միջոցառումը մեկնարկելու է օգոստոսի 16-ին, ժամը 19։00-ին, 4 տարբեր կետերից, հետևյալ  ուղղություններով.

 

1.      Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Հրազդանի կիրճ, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Մաշտոցի պողոտա, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

2.      Լենինգրադյան-Հալաբյան փողոցների խաչմերուկից՝ Ծիծեռնակաբերդի խճուղի, Բրազիլիայի հրապարակ, Աթենքի փողոց, Հաղթանակ կամուրջ, Արգիշտի փողոց, Իտալիայի փողոցով՝ Շահումյան հրապարակ.

3.      Մատենադարանից՝ Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Սայաթ-Նովա փողոց, Ալեք Մանուկյան, Նալբանդյան, Սայաթ-Նովա, Աբովյան փողոցներով՝ Հանրապետության հրապարակ, ապա Շահումյան հրապարակ.

4.      «Սասունցի Դավիթ» կայարանից՝ Տիգրան Մեծ փողոց, Գարեգին Նժդեհի ուղեանց Վստրեչի» կամուրջ), Արշակունյաց պողոտա, Ագաթանգեղոսի փողոցից շրջադարձ և նույն փողոցով՝ Խորենացի փողոց, ապա Շահումյան հրապարակ։