կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 20:55
Քաղաքական

Եւս մեկ պատուհան են բացում, որ էլ ավելի շատերին տանեն դատարան․ Հ․ Հարությունյանը՝ ԶԼՄ-ներին առնչվող նոր օրինագծի մասին

Եւս մեկ պատուհան են բացում, որ էլ ավելի շատերին տանեն դատարան․ Հ․ Հարությունյանը՝ ԶԼՄ-ներին առնչվող նոր օրինագծի մասին

ԶԼՄ-ներին անանուն աղբյուրներին հղում կատարել արգելք սահմանող նախագծով իշխանությունը եւս մեկ պատուհան է բացում՝ ավելի շատերին դատարան տանելու համար։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է«5-րդ ալիք» ՀԸ գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը։

«Սա ամենախայտառակ փորձն է․ փորձում են անցկացնել մի նախագիծ, որ անանուն աղբյուրին հղում տալ չլինի, չէ՞ որ լրատվամիջոցներն ապահովագրված են այդ հարցով, դա շատ կարևոր հանգամանք է, եթե այդ հանգամանքն էլ են հանում, ի՞նչ են ուզում դրանով ապացուցել, իրենց քիմքին հաճո լրատվություն ստանա՞ն, չի՛ լինելու, չի՛ ստացվելու։ Թող փորձեն, թող անեն, գուցե մի քանի ամիս ստացվի, բայց այդ հարցը այդպես չի մնա, որքան էլ իրենք ուզենան կյանքի կոչել հակադարձումներ լինելու և լինելու են առաջին հերթին լրագրողական աշխարհից»,- նշել է նա։

Անդրադառնալով նրան, որ նախագծի հեղինակներից երեքը նախկին լրագրողներ են, Հարությունյանը նշել է, որ նրանց լրագրող չի համարում, նրանք հիմա քաղաքական գործիչներ են, ԱԺ պատգամավորներ և սպասարկում են իրենց կուսակցության  շահերը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: