կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-08 13:42
Քաղաքական

Մեկ օր շուտ պետք է անցնել միասնական թվայնացված կառավարման համակարգի. վարչապետ

Մեկ օր շուտ պետք է անցնել միասնական թվայնացված կառավարման համակարգի. վարչապետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստում հանձնարարական տվեց միասնական թվայնացված միջավայրի անցնելու վերաբերյալ: «ՀՀ կառավարման արդյունավետության բարձրացման ու բիզնես միջավայրի համար պետք է տեղեկատվական ժամանակակից հենքի վրա ձևավորել հանրապետական կառավարման բոլոր ոլորտներում միասնական թվայնացման կառավարման համակարգ»,- ասաց վարչապետը:

Նա հանձնարարեց հանրապետական գործադիր մարմիների ղեկավարներին` մեկամսյա ժամկետում ուսումնասիրել ու կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջարկներ դրա վերաբերյալ, իսկ աշխատակազմի ղեկավարն էլ պիտի 2 շաբաթում ամփոփի ու թվայնացման հստակ ժամանակացույց ներկայացնի:

«Մենք պիտի ունենանք թվայնացման քարտեզ: Այս փորձն արդեն կա մի քանի գերատեսչություններում»,- ասաց վարչապետը հավելելով. «Կառավարման սուբյեկտների թվայնացումը բերում է նրան, որ ցայտուն երևում է, թե որտեղ ենք թերացել: Մեկ օր շուտ սա պետք է անել: Դպրոցները, մանկապարտեզները, բոլորը պետք է անցնեն սրան»: