Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում` ս. թ. մայիսի 24-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ելույթ կունենա համերգային ծրագրով:
Առաջին Հանրապետության օրվան նվիրված միջոցառումը ֆիլհարմոնիկի 3-րդ մշակութային կանգառն է, որը կղեկավարի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը:
Ծրագրում կհնչեն` Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Ռ. Ալթունյանի, Պ. Սարասատեի, Ն. Սկալկոտասի ստեղծագործությունները:
Ֆիլհարմոնիկի հետ ելույթ կունենա Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի սան, պատանի ջութակահարուհի Պոլինա Շարաֆյանը:
Մինչև տարեվերջ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հանդես կգա ևս 4 համերգային ծրագրերով՝ Արարատում, Արտաշատում, Վանաձորում և Ալավերդիում:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը մեկնարկել է ս. թ. հունվարի 26-ին:
Ծրագրի շրջանակում, ՀՀ և Արցախի Հանրապետության 94 համայնքում կիրականացվի 426 միջոցառում` թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ, կինոցուցադրություններ:
Ծրագրի գլխավոր հովանավորն է մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամը: