|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շախմատի միջաջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների նոր վարկանիշային աղյուսակը, որում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը 7-րդից նահանջել է 9-րդ հորիզոնական:
Աշխարհի լավագույն տասը շախմատիստներն են` Մագնուս Կարլսեն (Նորվեգիա, 2838), Ուեսլի Սո (ԱՄՆ, 2822), Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ, 2817), Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ, 2811), Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա, 2803), Հիկարու Նակամուրա (ԱՄՆ, 2793), Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան 2786), Սերգեյ Կարյակին (ՌԴ, 2783), Լևոն Արոնյան (Հայաստան, 2774), Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան, 2772):
Լավագույն հարյուրյակի մեջ են հայ գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը (63-րդ տեղ, 2679), Վլադիմիր Հակոբյանը (67-րդ, 2675), Գաբրիել Սարգսյանը (87-րդ, 2666):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 32-րդ տեղը (2444), Լիլիթ Մկրտչյանը` 40-րդ (2431):