Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Փետրվարի 27-ին, ժամը 20:01-ին ահազանգ է ստացվել, որ Դալար-Դվին ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դալար-Դվին ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ 53» մակնիշի (վարորդ` 1969 թ. ծնված Ա. Հ.) և «LADA Priora» մակնիշի 35 NU 881 (վարորդ՝ 1973 թ. ծնված Շ. Խ.) պետհամարանիշի ավտոմեքենաները. վերջինիս վարորդը հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայություն