|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հոկտեմբերի 2-ին, ժամը 05.26-ին տեղեկատվություն է ստացվել, որ Դալար-Դվին միջհամայնքային ավտոճանապարհին՝ Դալար գյուղում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի 34 TQ2 40 պ/հ (վարորդ Գ.Խ. ծնված 1987 թ.) և «ԳԱԶ-53» մակնիշի 06 LO 288 պ/հ (վարորդ Վ, Բ,), ինչի հետևանքով «ՎԱԶ-21010» ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Գ.Խ.-ի դին, հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին և ավտոմեքենան տեղափոխել ավտոքարշակի վրա: