|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Նոյեմբերի 22-ին` ժամը 08.45-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի 90 OQ 006 պ/հ (վարորդ` Լ. Գ., ծնվ. 1986թ.) և «Ռենջ Ռովեր» մակնիշի 21 TT 100 պ/հ (վարորդ` Ռ. Գ., ծնվ. 1961 թ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևա Լ. Գ.-ն տեղում մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա. Մ. -ին (ծնվ. 1964 թ.) տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականները: