|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ի պատասխան ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառաության հանձնարարականի՝ «Lutik» ապրանքանիշի մարինացված վարունգի մեջ որդեր լինելու վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել արտադրող հնդկական «Բնազրում Ագրո էքսպորտս» ընկերությունը:
Հստակեցվել է, որ Հնդկաստանի Կարանտակ և Տամիլ-Նադու շրջաններում տարվա սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին հայտնվում են պտղային ճանճեր, որոնց դեմ ինտենսիվ պայքար է տարվում. ինսեկդիցիդով (միջատների դեմ պայքարի դեղամիջոց) սրսկվում են դաշտերը, վարունգները վերամշակվում են թաց և չոր եղանակով:
Քանի որ արտաքին դիտարկմամբ դրանք տեսանելի չեն, մեկ-երկու դեպք արձանագրվել է, երբ տարաների մեջ են հայտնվել թրթուրկիր վարունգներ: Արտադրողը պարտավորվել է պահածոյացման շրջանում լինել առավել զգոն և մեկնաբանել, որ պտղային ճանճը կամ դրա թրթուրները թեև փչացնում են պտղի որակը, սակայն մարդու առողջության համար վտանգավոր չեն: