|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն աշխատանքային այցով եղել է Արագածոտնի և Շիրակի մարզերում:
Նա նախ Ապարանի բժշկական կենտրոն է այցելել, ծանոթացել ՀՀ «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին, գնահատել կատարված աշխատանքների որակը, մի շարք հանձնարարականներ տվել:
Նախարարն աշխատանքային հանդիպման ժամանակ հստակեցրել է Ապարանի բժշկական կենտրոնի շահագործման հանձնելու ժամկետները:
Այնուհետև նախարարն այցելել է Գյումրիում նոր կառուցվող բժշկական կենտրոն` շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթանալու: Նախարարի կողմից մատնանշվել են որոշ թերություններ, մասնավորապես` կապալառու կազմակերպության կողմից շինարարական աշխատանքների ավարտի ժամկետների որոշակի ուշացում, շինարարական աշխատանքների որակին առնչվող որոշ թերացումներ:
Վերոնշյալի առնչությամբ նախարարը պահանջել է սեղմ ժամկետում ներկայացնել շինարարական աշխատանքների նոր և հստակ ժամանակացույց և հանձնարարել անհապաղ շտկել առկա թերությունները, ինչպես նաև պահպանել շինարարական աշխատանքների բարձր որակը:
ՀՀ առողջապահության նախարարի Շիրակի մարզ այցելության հաջորդ վայրը Ամասիայի առողջության կենտրոնն էր, որը հիմնանորոգվում է Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով: Այցի ընթացքում Հարություն Քուշկյանը ծանոթացել է շինարարական աշխատանքների ընթացքին, կատարված և նախատեսվող աշխատանքներին: