| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Փետրվարի 16-ին, ժամը 05:24-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի կրկեսի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ և արգելափակվածներ, ավտոմեքենաներից առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ Ագաթանգեղոս փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում բախվել են «ՎԱԶ 21010» մակնիշի 34 NR 537 և Mercedes մակնիշի 35 NV 858 (վարորդ՝ 1993 թ. ծնված Հ. Խ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ 21010» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ՝ 1993 թ. ծնված Ռ. Ա.-ը, 1997 թ. ծնված Ա. Ե.-ը և 1995 թ. ծնված Ս. Խ.-ը համապատասխանաբար հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ և Թիվ 1 համալսարանական կլինիկա: Բժիշկները Ռ․ Ա.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, Ա. Ե.-ը՝ ծայրահեղ ծանր, իսկ Ս. Խ.-ը՝ բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները: