|
Փոխարժեքներ
26 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.52 |
| EUR | ⚊ | € 414.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.3127 |
| GBP | ⚊ | £ 481.45 |
| GEL | ⚊ | ₾ 139.55 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեկ իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստի ընթացքում ունեցած ելույթում կոշտ հայտարարություններ է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին:
Ըստ Haberler-ի՝ Էրդողանը նշել է, որ ներկայումս ընթանում է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ամենածավալուն պատերազմը, որի նպատակը, նրա խոսքով, երկրները մասնատելն է:
«Մենք որևէ մեկին հանձնելու ոչ մի թիզ հող, ոչ էլ զոհելու զավակ ունենք: Մենք այս հողերից հայրենիք ենք կերտել՝ այն մեր արյամբ շաղելով: Մենք այլ հայրենիք չունենք: Մեր դրոշի տակ մահանալը մեզ համար ամենամեծ պատիվն է»,- հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ԶՈւ գեներալ Փոլ Ֆանքը, ով Սիրիայի տարածքում և Իրաքում գործող ԱՄՆ գլխավորած կոալիցիայի զինված ուժերի հրամանատարն է, կոշտ արձագանք էր տվել սիրիական Մանբիչի վրա հարձակվելու` Թուրքիայի նախագահի հայտարարություններին: Ամերիկացի հրամանատարը նշել էր, որ Մանբիչի վրա թուրքական ԶՈւ հարձակման պարագայում իրենք համապատասխան հակահարված են տալու Թուրքիային: