Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր աշխարհի բոլոր բանակներն ունեն բացթողումներ եւ հաջողություններ: Հայաստանն էլ բոլորի նման ե'ւ ուրախանում է իր հաջողություններով, ե'ւ մտածում խնդիրների լուծման ուղղությամբ: «Բայց փորձում ենք դափնիների վրա չնիրհել»,- ԵՊՀ ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն իր խոսքում նշեց, որ ուրախ է ավանդույթ դարձած հանդիպման համար:
Նա կարեւորեց ՊՆ համագործակցությունը տարբեր գերատեսչությունների հետ եւ նշեց, որ այսօր անվտանգության համակարգում լուրջ փոփոխություններ են իրականացվում: Մասնավորապես` հատկանշական է կրթության եւ գիտության նախարարության հետ համագործակցությունը, քանի որ, ինչպես նշեց նախարարը, բանակը պետք է համալրվի կրթված մարդկանցով:
«Հայկական բանակն ունենում է ե'ւ հաջողություններ, ե'ւ անհաջողություններ, սակայն կարողանում է իրականացնել երկրի սահմանների ու ժողովրդի անվտանգության պաշտպանությունը»,- նշեց նախարարը:
Նա հավաստիացրեց, որ այն սադրանքները, դիպուկահարների կրակը կամ դիվերսիոն հետախուզական գործողությունները, որոնք փորձում են իրականացնել մեր հակառակորդները, ստանում են իրենց արժանի հակահարվածն ու պատասխանը, ավելին՝ «առաջին գծում մենք փորձում ենք պարտադրողի դերում լինել»:
«Մինչ օրս հայկական բանակը ոչ մի թիզ հող չի զիջել եւ պատրաստ է իրականացնել իր առջեւ դրված խնդիրները»,- ասաց նախարարը: