|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.01 |
| EUR | ⚊ | € 445.56 |
| RUB | ⚊ | ₽ 4.9387 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.45 |
Ոչ մի թիզ հող չի կարելի հանձնել: «Եթե մեր տարածքներից զիջենք թեկուզ մեկ սանտիմետր, ապա հետագայում կհանձնենք ամեն ինչ, այդ թվում` Երեւանը»,- ըստ Regnum-ի` հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը:
Ըստ նրա` պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, մեզանից կախված չէ: «Նրանք, ովքեր կռվել են, նոր պատերազմ չեն ցանկանում: Սակայն եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի: 1992-ին Ադրբեջանը սպառազինությամբ եւ մարդկային ուժով ավելի էր գերազանցում, քան այսօր: Մենք զինվորին տալիս էինք 10 փամուշտ եւ ուղարկում ճակատ: Հաղթեցինք մեծ զոհերի գնով: Ներկայումս իրադրությունն ավելի լավ է, քան այն ժամանակ: Մեր զենքն են վճռականությունը եւ միասնականությունը»,- նշել է Ա. Կարապետյանը: