Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Արցախի ազատամարտիկների կենտրոնում հավաքվել են մի խումբ կամավորներ: Yerkir.am-ի հետ զրույցում ազատամարտիկ Ալեքսանդր Հարությունյանը նշեց, որ իրենք այստեղ են, որպեսզի թև ու թիկունք լինեն սահմանին այս պահին կռիվ տվող տղերքին:
«Թուրքն այդքան պլոճիկ չունի, որ անգամ մի թիզ հող գրավի: Խոստանում եմ ձեզ` եթե այսպես շարունակվի, ու իրավիճակը չխաղաղվի, Բաքվում միասին մի քանի օրից թեյ ենք խմելու»,- ասաց ազատամարտիկը:
Նա նշեց, որ թեև երկրորդ կարգի հաշմանդամ է, բայց, միևնույն է, պատրաստ է ամեն պահի էլ մեկնել սահման: «Ճիշտ է, հաշմանդամ եմ, բայց փորձս շատ մեծ է, պետք կգա զինվորներին: Ես պիտի գնամ, որ իմ երեխեքը հանգիստ քնեն»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց նաև որ հենց իրավիճակը սահմանին մի փոքր լարվում է, իրենք ` ազատամարտիկները, հավաքվում են, քանի որ իրենց հայրենիքն է կանչել: