Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք այսօր մեկնել են Քարվաճառ, այնուհետև Քաշաթաղի շրջկենտրոն Բերձոր, արցախցի երիտասարդներն ու Քաշաթաղի շրջանի բնակիչները դիմավորել են բողոքի ակցիայով և պաստառներով: Այս մասին հայտնում է Karabakh Open ֆեյսբուքյան էջը:
ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները պահել էին «Ոչ մի թիզ հող», «Հարգեք մեր իրավունքները», «Ոչ մի օտար զինվոր Արցախում», «Դատապարտեք ագրեսորին» և այլ գրություններով պաստառներ:
Նրանք փակել են համանախագահների ճանապարհը՝ պահանջելով իջնել ու պատասխանել իրենց հարցերին: Երիտասարդների հետ հիմնականում զրուցել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլիքը:
Այնուհետև երիտասարները համանախագահներին ուղեկցել են մինչև Քաշաթաղի շրջվարչակազմի շենք, որտեղ տեղի է ունեցել համանախագահների և վարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի հանդիպումը:
Երիտասարդները մնացել են շենքի բակում մինչև հանդիպման ավարտը՝ բարձրախոսով ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ ազատագրված հողերի և արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հանդիպումը տևել է մոտ 25 րոպե:
Բերձորից համանախագահները մեկնել են Ստեփանակերտ, որտեղ նախատեսված էր հանդիպում ԼՂՀ նախագահի հետ, սակայն ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումը չի կայանա: Հնարավոր է՝ հանդիպումը տեղի ունենա վաղը: