|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժամանակը» գրում է.«Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխին հերթական «սև ամպերն են կուտակվում»։ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկայում դատական հայց է նախապատրաստվում ռուսական «Սոգլասիա» ընկերության դեմ, որը սերտ առնչություն ունի Աբրահամյանի հետ։
Ըստ տեղեկությունների՝ այն պատկանում է Աբրահամյանին, սակայն որպես գլխավոր տնօրեն նշվում է ոմն Անդրեյ Չիժիկովի անունը։ Դեռ 2011թ. «Սոգլասիան» դիմել է «Վիա Վիտալիս» հայտնի ընկերությունների խմբին («Բարություն առանց սահմանների» ընկերության հիմնադիրներից մեկն է) Ռուսաստանում երիկամի քաղցկեղի դեմ դեղի արտոնագիր ստանալու համար։ Գումարի մի մասը տալուց և պատվերը կատարելուց հետո գործընթացն ընկել է հունի մեջ, սակայն հետագայում ընկերությունը առանց հիմնավոր պատճառաբանության հրաժարվել է վճարել գումարի մնացած մասը՝ խոսքը հարյուր հազարավոր դոլարների մասին է։
Այդպիսով, «Վիա Վիտալիս» ընկերությունը սնանկության եզրին է հասել, և այժմ նրա գլխավոր տնօրեն Իրինա Ռատմանովան դատական գործ է հարուցելու «Սոգլասիա» ընկերության դեմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: