|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը միջնորդագրով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ առաջարկելով քննարկել Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության հարցը:
Ըստ past.am-ի ունեցած հավաստի տեղեկությունների` Գուրգեն Մարտիրոսյանի դեմ մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 334 հոդվածի առաջին մասով՝ հանցագործությունը պարտակելը (նախատեսվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 300-պատիկից մինչեւ 500-պատիկի չափով, 1-3 ամսով կալանք կամ ազատազրկում առավելագույնը երեք տարի ժամկետով):
Քրեական գործի տվյալներով` Գ.Մարտիրոսյանը օգնել է ապօրինի հրազենով սպանության փորձ կատարած իր ազգականներին` եղբայրներ Արամ եւ Արթուր Մարտիրոսյաններին, խուսափել քննությունից եւ փախուստի դիմել:
Հայաստանի անկախության 20-ամյա տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներմամբ Գավառի քաղաքապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, սակայն հարուցված գործը հիմք է դարձել նրա հետագա պաշտոնավարման հարցը քննարկման առարկա դարձնելու համար:
Ըստ տեղեկությունների` քաղաքապետի հովանավորյալ անձինք հայտնաբերվել են, նրանց առաջադրվել է մեղադրանք, եւ գործն արդեն ուղարկվել է դատարան: