|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի ավագանու նիստը բավական լարված և թեժ մթնոլորտում է ընթանում: Այն բանից հետո, երբ «Երկիր ծիրանի»-ն ապակե տարաներով կոյուղաջուրը ներկայացրեց ավագանու նիստին, սկսվեց ծեծկռտուք:
«Երկիր ծիրանի»-ի ղեկավար Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենց բացակայության ժամանակ քաղաքապետարանի մաքրուհիներից մեկը մտել է խմբակցության սենյակն ու կոյուղաջուր լցրել այնտեղ, փաստն արձանագրել են սենյակում գտնվողները: Փոստանջյանի խոսքով՝ այս ամենն ուղղորդված է եղել: «Մենք քայլեր ենք ձեռնարկելու, այսպես չի մնալու այս ամենը»,- ասաց նա:
Նշենք, որ «Երկիր ծիրանի»-ն ավագանու նիստի ժամանակ լքեց նիստերի դահլիճը՝ նիստը համարելով «ավարտված»: