Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Քրեական հեղինակություն համարվող Ալավերդցի Վահագնը, որն իր պաշտպանի բնորոշմամբ՝ բարեգործ է եւ բարերար, տարիներ առաջ «թալանել» է իր բարեկամին: Այս մասին բարձրաձայնվում է այսօր միայն, այն բանից հետո, երբ Աբգարյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակով՝ ՔԿՀ-ում: Չնայած նրա անազատության մեջ գտնվելու հանգամանքին, Ալավերդիում այնուամենայնիվ վախի մթնոլորտը դեռ շարունակվում է:
Նրանից տուժած բարեկամը վախենում է իր անվտանգության համար, իսկ մեզ ներկայացվող դեպքի մասին պատմած նրա ընկերուհին հասկանալի պատճառներով նույնիսկ չցանկացավ ներկայանալ: Նա մեզ հետ զրույցում պատմեց, որ տուժած բարեկամը խանութ է աշխատեցնում, եւ 2014 թվականին Վահագն Աբգարյանը վարկ մուծելու պատրվակով բարեկամից 3800 դոլար է խնդրել՝ կես ժամից վերադարձնելու պայմանով: Կես ժամը դարձել է 4 տարի: «Ալավերդից Վահագը ոչ թե բարերար է, այլ թալանչի ու բարեպիղծ:
Նա իր հարազատ բարեկամին է թալանել մի քանի հազար դոլար եւ այդ թալանած գումարով բարերարություն արել»,-բարձրաձայնեց բարեկամի ընկերուհին: Վերջինս պատմել է նաեւ, որ երբ թալանի ենթարկված անձը դիմել է Ալավերդցի Վահագնի մորը՝ խնդրելով վերադարձնել իր մի քանի հազար դոլարը, քրեական հեղինակության մայրը սպառնացել է ոչնչացնել որդու զոհին, եթե նա բողոք ներկայացնի ոստիկանություն: Ընդ որում, սպառնացել է ազդեցիկ ու հզոր անձանցով: Ընկերուհու պնդմամբ՝ կնոջը պարբերաբար վախեցրել են վահագն Աբգարյանի «աջ ձեռքը» համարվող Արկո մականունով Արթուր Մնացականյանի միջոցով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում