|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս իրավապահները ձերբակալեցին ալավերդցի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու կասկածանքով: Վերջինս, հիշեցնենք, նախորդ տարվա սեպտեմբերին Երևանում ալավերդցի Տարոն Աբգարյանի քրեական մյուս խմբավորման կողմից մահափորձի էր ենթարկվել: Ու հիմա նա էլ իր հերթին էր պատրաստվում վրեժխնդիր լինել իր դեմ մահափորձ իրականացնողներից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Վահագն Աբգարյանի ձերբակալության գործով իրավապահներին հայտնի է դարձել, որ այս ամիսներին նա կապի մեջ է եղել մի շարք պաշտոնատար անձանց հետ: Չի բացառվում, ի թիվս այլոց, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի ու նույն թաղամասում միասին մեծացած ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազանովի մասին լինի խոսքը: Չի բացառվում նաև, որ որոշ պաշտոնատար անձանց իրավապահները կանչեն հարցաքննության՝ պարզելու, թե ինչ կապ ունեն նրանք այս պատմության հետ: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ կապ չի ունեցել Աբգարյանի հետ»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: