| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հունիսի 20-ին, ժամը 15:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes» (վարորդը՝ Ս. Մ., ծնված 1985 թ.), «Nissan Fuga» (վարորդը՝ Դ. Զ., ծնված 1980 թ.) և «ՎԱԶ 2106» մակնիշերի (վարորդը՝ Ա. Ա., ծնված 1993 թ.) ավտոմեքենաները. «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել են գազի բալոնի փականները: