| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Սեպտեմբերի 2-ին, ժամը 10:19-ին տեղեկություն է ստացվել, որ Արգել-Կարենիս ավտոճանապարհին՝ ամառանոցների մոտակայքում, Վազ-2107 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում Վազ-2107 մակնիշի 34 ՍT 832 պետհամարանիշով (վարորդ՝ 1972 թ. ծնված Ա. Բ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել պատին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Բ.-ը, ուղևորներ՝ 1977 թ. ծնված Ռ. Պ.-ը և 1996 թ. ծնված Վ. Բ.-ը հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Պ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ա. Բ.-ի և Վ. Բ.-ինը՝ բավարար: Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և հոսանքազրկել ավտոմեքենան։