Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 3-ին, ժամը 15:34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Արմավիր-Մեծամոր հատվածի 10-րդ կմ-ին բախվել են «Mercedes-E» մակնիշի 91 RP 091 (վարորդ` 1991 թ. ծնված Գ. Գ.) և «Mercedes-C» մակնիշի 74 TT 999C (վարորդ՝ 1978 թ. ծնված Ն. Դ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. վերջինիս ուղևոր՝ 1985 թ. ծնված Մ. Դ.-ը տեղում զոհվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mercedes-E» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 1969 թ. ծնված Մ. և 1996 թ. ծնված Ա. Մ.-ները, «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ՝ 2002 թ. ծնված Մ. Պ.-ը և 2002 թ. ծնված Ա. Գ.-ը հոսպիտալացվել են Արմավիրի ԲԿ, որտեղ բժիշկերը Ա. Գ.-ի և Մ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ մյուսներինը՝ միջին ծանրության:
Փրկարարները «Mercedes-C» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր` 1985 թ. ծնված Մ. Դ.-ի դին և մյուս ուղևոր՝ 2000 թ. ծնված Է. Դ.-ին, ով հոսպիտալացման ճանապարհին մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:
ԱԻՆ մամուլի ծառայություն