|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Օգոստոսի 21-ին, ժամը 13:24-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արշալույս-Գեղակերտ գյուղերի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Արմավիր հատվածի 5-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» (վարորդը՝ Ա. Մ., 1981թ.) և «BYD» մակնիշերի (վարորդը` Ա. Բ., 1981թ.) ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ռ. Մ.-ը (1992թ.) հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: