Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հոկտեմբերի 15-ին` ժամը 20.06-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհին` Արարատի մարզի Դիմիտրով գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԲՄՎ» մակնիշի 25 ՕԼ 377 (վարորդ՝ 1958 թ. ծնված Մ. Խ.) և «Մերսեդես» մակնիշի 22 ZZ 303 (վարորդ՝ 1965 թ. ծնված Գ. Ս.) ավտոմեքենաները:
ՃՏՊ-ի հետևանքով «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր՝ 1962 թ. ծնված Վ. Ղ.-ը տեղում մահացել է: Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝ Մ. Խ.-ը և Գ. Ս.-ը, տուժածներ՝ 1960 թ. ծնված Ի. Օ.-ը, 1992 թ. ծնված Ա. Հ.-ը և 1969 թ. ծնված Ի. Ա.-ը տեղափոխվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: