Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պարեկային ոստիկանություն պետք է հավաքագրվեն այն անձինք, որոնք ազնիվ են, մասնագիտության տեր են, լեզուների են տիրապետում և շատ կարևոր էն ֆիզիկական տվյալները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, ով Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության հեղինակներից է։
Ռազմավարությունը ամբողջությամբ կյանքի կկոչվի 2020-2022 թթ, Պարեկային ոստիկանության կազմավորումը նախատեսում են ավարտել մինչև 2020 թ-ի վերջը։
«Պարեկային ոստիկանի արտաքին տեսքը շատ կարևոր է, օրինակ, Վրաստան այցելելիս առաջին շփումը պարեկային ոստիկանի հետ է և Վրաստանի համար բրենդ է դարձել իրենց պարեկային ծառայողների տեսքը, նրանց շնորհիվ բարձր տպավորություն ես ստանում պետությունից»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Ռազմավարությամբ նախատեսվում է, որ Ոստիկանությունը դառնա Ներքին գործերի նախարարություն։
Սակայն, անգամ այս դեպքում, փաստորեն չի իրականանալու Նիկոլ փաշինյանի նախընտրական խոստումը՝ Ոստիկանությունը հանել վարչապետի վերահսկողության տակից․ ռազմավարությամբ նախատեսված է, որ Ոստիկանության պետին նշանակի ՀՀ վարչապետը՝ ՆԳՆ նախարարի ներկայացմամբ։ Ներքին գործերի նախարարը ևս պատասխանմատու է լինելու վարչապետի առջև, նաև՝ հաշվետվություն է ներկայացնելու ԱԺ-ում։
«Մարմինը դառնալու է նախարարություն, նախկինում եղել է ՆԳՆ, բայց երբ ՆԳՆ-ն դարձավ կառավարության ենթակա Ոստիկանություն, որևէ էական փոփոխություն տեղի չունեցավ գործելաոճում, այսինքն, ընդամենը դարձավ ծառայություն կառավարությանն առնթեր, մի շարք լիազորություններ հանվեցին Ոստիկանությունից։ ՆԳՆ դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու նկատառումով, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու նկատառումով։ ՆԳՆ-ն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլև մի շարք այլ ոչ ոստիկանական ծառայութուններ»,-պարզաբանեց ԱՐմեն Խաչատրյանը։
Նա ասաց, որ այսօրվա Ոստիկանությունը համաժեք չէ տիրող իրավիճակին, քանի որ չունի լիազորություններ և գործիքակազմ իր առջև դրված խնդիրները լուծելու համար։ 2014 թ-ին, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, Ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, որը թուլացրել է Ոստիկանությունը․ այն այսօր նախաքննության գործընթացին չի մասնակցում։
«Ռազմավարությամբ դիտարկվում է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների մի մասով, անձի դեմ ուղղված ոչ մեծ ծանրության հանցագործությունների մասով Ոստիկանությունը պետք է ունենա քննություն իրականացնելու լիազորություն, որ գործը բացահայտի, քննի և ուղարկի դատարան»,-ասաց Արմեն Խաչատրյանը։
Կստեղծվեն պարեկային ոստիկանություն, օպերատիվ կառավարման կենտրոն, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել դեպքերին, կազմակերպել պարեկապահակային ուժերի տեղաբաշխումն ըստ անհրաժեշտության։
Արմեն Խաչատրյանը վստահեցրեց, որ այս փաստաթուղթը կազմվել է լուրջ գիտական վերլուծությունների հիման վրա՝ մանրամասն ուսումնասիրելով միջազգային փորձը և Վրաստանի փորձը։
Մանրամասն՝ տեսանյութում․