կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-29 15:44
Հասարակություն

Դիմելու եմ դատարան. Ռուբեն Թաթուլյան. Tert.am

Դիմելու եմ դատարան. Ռուբեն Թաթուլյան. Tert.am

Ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Թաթուլյանը հարցազրույց է տվել Tert.am-ին: Ներկայացնում ենք հարցազրույցի այն հատվածը, որում նա անդրադարձել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականը լինելու հայտարարությանը:

- Պարո՛ն Թաթուլյան, երեք շաբաթ առաջ սոչիաբնակ բլոգերներից մեկին տված հարցազրույցում ասացիք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի խորհրդականն եք, բայց երեք օր անց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը հերքեց Ձեզ՝ հայտարարելով, որ Դուք պարոն Նալբանդյանի արտահաստիքային խորհրդականը եղել եք, այսինքն՝ այժմ չունեք այդ կարգավիճակը: Կարո՞ղ եք հստակեցնել` ե՞րբ և ի՞նչ պայմաններում եք ստացել այդ պաշտոնը և երբ եք ազատվել այդ պաշտոնից:

- Համացանցում իմ անվան հետ կապված ողջ իրավիճակի հետևանքով որոշել եմ այլևս չզբաղվել դիվանագիտական գործունեությամբ: Առաջիկայում սպասվում է նաև դատական գործընթաց այն ամենի առնչությամբ, ինչ գրվել է, արվել է։ Պատժամիջոցների ցուցակների հարցով նույնպես, անպայման, դիմելու եմ դատարան: Այդ պատճառով որոշել եմ դադարեցնել ԱԳՆ-ում իմ գործունեությունը, որպեսզի այդ աղմուկը որևէ կերպ չանդրադառնա Հայաստանի վրա: Բայց, անկախ նրանից` արտաքին գործերի նախարարի խորհրդականն եմ, թե ոչ, միևնույն է, շարունակելու եմ աջակցել մեր պատմական հայրենիքին, աջակցել հայկական համայնքներին Ռուսաստանում, Աբխազիայում և ամենուր: 

Yerkir.am-  Նշենք, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Թաթուլյանն իր խորհրդականն է եղել 2016 թվականի կեսերից մինչեւ 2017 թվականի վերջ: Ավելի վաղ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն ասել էր, որ Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդականը: