Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կառվարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այս գիշեր Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձին։ Ըստ նրա` նորություն չէ, որ հանդիպումներից առաջ, ընթացքում կամ հետո, որպես կանոն, Ադրբեջանը ակտիվացնում է իր գործողությունները:
«Այստեղ կարելի է մի ենթադրություն անել, որ վերջին հանդիպումը արտգործնախարարների հետ, որտեղ Ադրբեջանը ստիպված գնաց որոշակի քայլերի ուղղված Կասպշիկի խմբի ընդլայնման հետ իրեն ձեռնտու չէր և այդպես է արտահայտում իր դժգոհությունը, բայց մյուս կողմից պարտադրված գնում է այն քայլերի, որոնք նախանշված են դեռևս Վիեննայի պայմանավորվածությամբ»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանը որևէ սահմանափակում չունի Ռուսաստանից զենք գնելու հարցում, և հարցին, թե ո՞րը կլինի հայկական կողմի պատասխանն այդ ասվածին, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Հայաստանն ամեն ինչ անում է, որ պահպանի ռազմական բալանսը` նաև օգտվելով մեր դաշնակցային հնարավորություններից: Հայաստանը Ռուսաստանից շատ ավելի մատչելի գներով է ստանում սպառազինություն: Մենք Ադրբեջանի ամեն ասածին պատասխանելու խնդիր չունենք, մենք ռազմական բալանսը պահպանելու խնդիր ունենք»: