Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է.
«Անկարան և Բաքուն Հայաստանի վրա հարվածներով փորձում են ուղղակիորեն կոնֆլիկտի մեջ ներգրավվել Ռուսաստանին։ Եթե դա լինի, ապա դա Թուրքիայն հիմք կտա պահանջել բանակցային ֆորմատի փոփոխություն, իսկ Ռուսաստանն էլ իր ազդեցության գոտուց կկորցանի Ադրբեջանը: Ադրբեջանն էլ կվերածվի ՌԴ-ի դեմ գործողությունների նոր պլացդարմի, ինչպես, օրինակ, Ուկրաինան։
ՌԴ տրամաբանորեն չի ցանկանում ուղիղ կերպով ներգրավվել Ղարաբայան պատերազմի մեջ, բայց ակնհայտ է, որ առանց ուղիղ ներգրավմանը Մոսկվան կարող է ռազմական բալանսը վերականգնել, ինչը կարող է բերել առնվազն մինչև սեպտեմբերի 27-ի դիրքային դասավորմանը։ Ինչպե՞ս կարող է ՌԴ-ն դա անել։ Ժամանակակից զենք և մասնագետներ տրամադրելով, մասնագետների, որոնք, օրինակ, Սիրիայում և Լիբիայում կարողացել են չեզոքացնել Bayraktar-ները։ Ուզու՞մ են իրենք դա անել։ Կարծում եմ՝ ուզում են։ Հարցը պետք է լուծել քաղաքական հարթության վրա»։