Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Տարիների ընթացքում Պուտինն է ղեկավարել Ռուսաստանը, և մենք իրար հետ ունենք երկարատև, համապատասխան ձևավորված հարաբերություններ: «Կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով Ռուսաստանի նախագահական ընտրություններին:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ է վերընտրվել Վլադիմիր Պուտինը՝ 76,6% ձայնով:
Քոչարյանի կարծիքով` Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները գլոբալ առումով երբևիցե չպետք է պայմանավորվել այս կամ այն քաղաքական ուժի` իշխանության գալով: «Հայ-ռուսական հարաբերություններն ավելի հիմնային բազա ունեն: Ինչ վերաբերում է Պուտինի ընտրությանը, ապա տարիների ընթացքում նա է ղեկավարել, և մենք ունենք իրար հետ երկարատև, համապատասխան ձևավորված հարաբերություններ: Կարծում եմ, որ դրանք կշարունակվեն»,- ասաց նա:
Հարցին` այսինքն՝ դա լավագույն ելքն էր ՀՀ-ի համար, Քոչարյանը պատասխանեց, որ ՀՀ-ն իրավունք չունի գնահատելու լավն ու վատը: «Երբ որևէ երկրում տեղի է ունենում ընտրություն, դա ցանկացած երկրի է վերաբերում, եթե որևէ երկրի հետ ունենք բարիդրացիական հարաբերություններ, դա մենք չպետք է պայմանավորենք նրանց ներքին քաղաքական զարգացումներով»,- ասաց նա:
Քոչարյանն անդրադարձավ նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատանը կազմակերպված ընտրություններին, երբ բավականին ակտիվ մասնակցություն էր գրանցվել: «Դա խոսում է այն մասին, որ երկրի քաղաքացիները մասնակցում են ընտրություններին: Պետք է նման հարցերում նրբանկատ լինել: Մեզ մոտ էլ ՀՀ քաղաքացիները քվեարկում են, ովքեր հայ չեն: Մենք որևէ տարբերակում չենք դնում, մեզ համար ցանկացած ազգության մարդ ՀՀ քաղաքացի է, և մոտեցումը պետք է լինի սիմետրիկ»,- եզրափակեց նա: