|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տարածաշրջանում սպառազինության մրցավազքի խնդիրը ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարությունը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳՆ-ն ուշադրության կենտրոնում է պահում նաև Ֆրանսիա-Ադրբեջան ռազմարդյունաբերական ոլորտին վերաբերող հարաբերությունները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով լուրերին, թե Ադրբեջանը պատրաստվում է զենք գնել Ֆրանսիայից։
Նա այս համատեքստում հիշեցրեց, որ Ֆրանսահայ կազմակերպությունները համակարգող խորհրդի հրավիրած միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահը վստահեցրել էր, թե Ֆրանսիան միակ երկիրն է, որը խստորեն պահպանում է էմբարգոյի իր պարտականությունները, և որ Ֆրանսիան երբեք Ադրբեջանին չի վաճառի այնպիսի զենք, որը կարող է օգտագործվել Արցախի դեմ:
«Կարևոր է, որ Ֆրանսիան իսկապես ձեռնպահ մնա Ադբրեջանի հետ որևէ համագործակցությունից, որը կարող է խաթարել տարածաշրջանում ռազմական բալանսը, կայունությունն ու խաղաղությունը»,- ասաց Աննա Նաղդալյանը։