կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-06 13:17
Քաղաքական

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է. Շավարշ Քոչարյան

ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը պատրաստ է. Շավարշ Քոչարյան

Քսան տարուց ավելի է` ԼՂ հիմնահարցի վերաբերյալ գործընթացները շարունակվում են: «Պարբերաբար լինում են հանդիպումներ: Բայց բոլորդ գիտեք, որ Ադրբեջանը խախտում է նույնիսկ այն պայմանավորվածությունները, որոնք սեղանի շուրջ են ձեռք բերվել: Ասվածի վառ վկայությունը Վիեննայում և Սանկտ  Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպումներն են, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել կայունությունը շփման գծում, սակայն Ադրբեջանը, ըստ էության, խախտում է պայմանավորվածությունները»,-  այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Դիտարկմանը, թե դիվանագիտական հարաբերություններում փոխադարձության սկզբունք գոյություն ունի` քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցածը նկատի ունենալով, Հայաստանը կարո՞ղ է փոխադարձության սկզբունքը կիրառել Ռուսաստանի որևէ քաղաքացու նկատմամբ, փոխարտգործնախարարը պատասխանեց. «Ցանկացած երկրի իրավունքն է, առանց որևէ բացատրության, համապատասխան քայլեր կիրառել, դա Վիեննայի կոնվենցիայից է բխում: Բայց այս դեպքն արտառոց է այն առումով, որ առաջին անգամ է, որ ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերություններում այդպիսի բան է տեղի ունենում, այդ իսկ պատճառով մենք դիմել ենք ՌԴ-ի ԱԳՆ և սպասում ենք համապատասխան գործողությունների»:

Խոսելով ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնություն պայմանագրի մասին՝ Քոչարյանը նշեց, որ նախագիծը պատրաստ է: «Նախագիծը պատրաստ է, բայց դա Արցախի և Հայաստանի բարձր ղեկավարության որոշելու հարցն է»,- ասաց նա: