Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թ. հունվարի 20-21-ը, ՀՅԴ Բյուրոյի հրավերով, Երևանում տեղի ունեցավ Հայաստանի, Արցախի, ԱՊՀ երկրների, Եգիպտոսի, Իրաքի և Կիպրոսի ՀՅԴ. մարմինների շրջանային ժողովը:
Ժողովին ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը, Բյուրոյի անդամներ և ՀՅԴ նշված մարմինների ներկայացուցիչները:
Երկու օր տևած քննարկումների ընթացքում, ՀՅԴ Բյուրոն ներկայացրեց իր գործունեության վերջին 15 ամիսների տեղեկագիրը, որի լույսի ներքո ծավալվեց համապարփակ քննարկում:
Շրջանային ժողովի անդամները իրազեկվեցին Հայաստանի ներքաղաքական և արտաքին քաղաքական վերջին զարգացումների, կոալիցիոն կառավարության շրջանակում ՀՅԴ մասնակցության արդյունքների, Հայաստանում Սահմանադրական նոր կարգի հաստատման գործըթացների մասին: Ժողովը քննարկեց Հայաստանում սոցիալական արդարության հաստատման, տնտեսական և անվտանգության ոլորտների բարեփոխումները և, հարցումների ու արժևորումների միջոցով, տվեց գնահատականներ: Հատուկ ուշադրության առարկա դարձան Արցախյան հարցի կարգավորման վերջին զարգացումները և այդ ուղղությամբ ՀՅԴ-ի կատարելիք աշխատանքները:
Կարևորվեցին Հայոց բանակի հզորացման և համաժողովրդական զորակցության ուղղությամբ նախաձեռնությունները: Արցախյան շարժման 30-ամյակի կապակցությամբ նշվեց, որ անհրաժեշտ է տեղերում պատշաճ կերպով նշել այդ իրադարձությունը և արցախահայությանը սատարելու և Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը պահել մշտական դիտակետում:
Հայաստանի տնտեսական խնդիրներին անդրադառնալով, ժողովը փաստեց, որ չնայած առկա են որոշ դրական տեղաշարժեր, սակայն արդյունքները դեռևս անբավարար են բնակչության սոցիալական կենսամակարդակի բարձրացման և սոցիալական բևեռացվածությունը մեղմելու ուղղությամբ:
Ժողովը հանգամանորեն լսեց նաև շրջանների կազմակերպական, քաղաքական և հարաբերական հիմնախնդիրները և հստակեցրեց դրանց լուծման միջոցները:
Անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների բարելավմանը, ինչպես նաև Սփյուռքի համայնքների կայուն զարգացման և նոր սերնդի պատրաստության հիմնախնդիրներին:
Ժողովը քննարկեց նաև Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի առիթով կազմակերպվելիք ձեռնարկները և այդ ուղղությամբ ներկայացրեց առաջարկություններ:
Կառույցի առաջընթացի և հզորացման ուղղությամբ ժողովը ներկայացրեց նոր առաջարկներ և դիրքորոշումներ ճշտվեցին մի շարք այլ օրախնդիր հարցերի շուրջ:
ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ