կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-01-23 13:08
Քաղաքական

Եթե ամեն ինչ լավ է, ավելորդ չե՞նք հավաքվել` գնաճը քննարկելու. Արամ Սարգսյանը՝ Վախթանգ Միրումյանին

Եթե ամեն ինչ լավ է, ավելորդ չե՞նք հավաքվել` գնաճը քննարկելու. Արամ Սարգսյանը՝ Վախթանգ Միրումյանին

Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գնաճը մեղմելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց, որ եթե մենք չենք զիջում Ադրբեջանին, Վրաստանին, Ռուսաստանին, եթե գնաճը վերահսկելի է, ամեն ինչ լավ է, այդ պարագայում ինչի՞ համար են այս լսումները:

«Ես, ձեր ելույթները լսելով, մտածում եմ՝ ավելորդ չե՞նք հավաքվել այսօր` գնաճը քննարկելու համար, եթե այս ամենը շատ լավ է, բոլոր ցուցանիշներով մենք չենք իջում Ադրբեջանին, Վրաստանին, Ռուսաստանին, էլ ի՞նչ ենք քննարկում»,- ասաց նա:

Դիմելով ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին` Սարգսյանն ասաց. «Վառելիքի գինը նորից բարձրացրեցիք, հիմա ո՞նց հասկանանք, թե վերահսկելի է գնաճը: Ընդհանրապես, որ համեմատությունները բերում եք, կա՞ն ձեզ մոտ այն տվյալները, թե ինչպիսի աշխատավարձի մակարդակ է այնտեղ, հաշվի առնո՞ւմ եք, որ հայտարարել եք` 250 հազար աղքատ ընտանիք կա մեր երկրում: Այնպես ներկայացրեք, որ իսկապես ձեր ուզածը գնաճը մեղմելն է, այլ ոչ թե ներկայացրեք՝ մենք Շվեցարիայում ենք ապրում»:

Միրումյանը նշեց, որ նման եզրահանգումներ չի տվել իր ելույթում, և իրենց նպատակներից մեկն էլ այն է, որ մասնագիտական հարթությունում քննարկվեն բոլոր մտահոգությունները, և հասկանան` այդ մտահոգությունները տեղի՞ն են, թե՞ ոչ:

«Ես ներկայացրեցի, որ դիզելային վառելիքն ավելացված արժեքի հարկով հարկելիս տնտեսությունը շահում է, և ներկայացրեցի, որ դրա արդյունքում դիզելային վառելիքը ձեռք է բերվում ավելի էժան, քան նախկինում: Եթե կան հակափաստարկներ, բերեք դրանք»,- ասաց նա: