կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-28 14:40
Քաղաքական

Ես լրջագույն առաջարկներ եմ անում, Դուք ինձ թեթև ձևով ցրում եք. Բագրատյանը՝ Միրումյանին

Ես լրջագույն առաջարկներ եմ անում, Դուք ինձ թեթև ձևով ցրում եք. Բագրատյանը՝ Միրումյանին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է վերափոխված հարկային նոր օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող` ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին: Նա նախ նշեց, որ դժգոհ է Միրումյանի պատասխաններից, որովհետև դրանցում կա իր հանդեպ «ձեռառնոցի ու ցինիզմ»: Բագրատյանն առաջարկել էր բացառել սահմանի վրա ԱԱՀ գանձելը: Շատ հարցերի էլ պատասխան էր ստացվել, թե միջազգային պրակտիկայում ընդունված է, այդ պատճառով նման կետ են առաջարկում:

«Ես ձեզ լրջագույն առաջարկներ եմ անում, Դուք ինձ թեթև ձևով ցրում եք: Բացատրեք, թե ինչո՞ւ պետք է Հայ Առաքելական եկեղեցին հարկ չտա: Աշխարհը փոխվել է»,- դժգոհեց Բագրատյանը:

Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ Հայ Առաքելական եկեղեցուն հարկելը բեռ կլինի կրոնական կազմակերպությունների համար: Ինչ վերաբերում է սահմանին ԱԱՀ չգանձելուն, ապա, նրա խոսքով, եթե կա տարբերակ այդ հարցը լուծելու, ապա ՊԵԿ-ը պատրաստ է դա քննարկել, սակայն սահմանին ԱԱՀ գանձելը էական մաս է պետբյուջեի եկամուտների կառուցվածքում, և դրանից հրաժարվելը մեծ բեռ կլինի բյուջեի համար:

Բագրատյանն արձագանքեց, որ բավարարված չէ Միրումյանի պատասխաններով: