Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ-ում ընթացող` գնաճի մեղմման թեմայով լսումների ժամանակ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք հնարավոր չէր վերադիրը նվազեցնել, քանի որ այն հաշվանցելու հնարավորություն ունի:
«Եթե մինչև հունվարի 1-ը դիզելային վառելիքի գինը ձևավորվում էր` մաքսային արժեք, ակցիզային հարկ, վերադիր, ապա հունվարի 1-ից հետո` մաքսային արժեք, ակցիզային հարկ, վերադիր և ԱԱՀ: Հարցը վերաբերում է հետևյալին՝ վերադիրի մեջ կար` ծախսեր, որոնք ունեին ԱԱՀ, մասնավորապես` էլէներգիան, տրանսպորտը և այլն: Այսինքն` վերադիրի մեջ գոյություն ունեցող ԱԱՀ-ն նախկինում նվազեցվում էր շահույթից, հիմա հնարավորություն կա այդ ԱԱՀ-ն հաշվանցելու դիզվառելիք վաճառողի կամ ներմուծողի ԱԱՀ-ից: Արդյո՞ք հնարավոր չէր այս պայմաններում վերադիրը նվազեցնել, քանի որ այն հնարավորություն ունի հաշվանցելու»,- ասաց տնտեսագետը:
Նա նաև հարցրեց. «2017 թվականի 9 ամիսների կտրվածքով «CPS oil»-ն իր հարկերը նվազեցրել է 621 մլն դրամով, «Ֆլեշը»` 1 մլրդ 300 մլն դրամով, եթե նայում ենք կառուցվածքին, ուղղակի հարկերն են նվազել ու մաքսային մարմինների կողմից հավաքագրվող հարկերն են նվազեցվել: Արդյո՞ք այս ոլորտում ձեր կողմից գնահատվել են ստվերային ռիսկերը, քանի որ բենզալցակայանների դեպքում ՀԴՄ կտրոնը շատ հաճախ չեն տրամադրում, և այդ կանոնների խախտման ռիսկեր կան»:
Միրումյանը պատասխանեց. «Դիզելային վառելիքի մասով` այո: Բոլոր այն դեպքերում երբ դիզելային վառելիքը սկսել է ԱԱՀ-ով հարկվել, տնտեսվարող սուբյեկտները հնարավորություն են ստացել ոչ միայն հաշվանցելու այն ԱԱՀ-ն, որը մաքսային սահմանին է վճարվում, այլ նաև այն ԱԱՀ-ն, որոնք որ վերադիր ծախսերով պայմանավորված պարունակում են ԱԱՀ: Ինչ վերաբերում է զսպել վերադիրի մեծությունը, պետությունը որևէ կերպ վերադիրի մեծությունը չի կառավարում, դա շուկայական պայմաններով է ձևավորվում: Այստեղ խոսքը կարող է վերաբերել ընդամենը գերշահույթների չառաջացման հարցին»:
Անդրադառնալով վճարված հարկերի նվազեցման պատճառներին` նա պատասխանեց, որ եթե մաքսային մարմիններին կատարվող վճարումները նվազում են, դա նշանակում է` ներմուծման ծավալները կրճատվել են: Շահութահարկի գծով մուտքերի նվազման պատճառն էլ, ըստ Միրումյանի, կարող է լինել շահույթի նորմայի կրճատումը: