|
Փոխարժեքներ
28 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Բյուջեն պետության գրպանն է, եւ այդ գրպանից տարբեր կարիքների համար պետք է ծախսել. Եթե ամեն ինչ այդքան լավ է, բա ինչու է վիճակն էդքան վատ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Եթե իսկապես բյուջեն աննախադեպ է, կարծես թե գնալով պետական բյուջեն չպետք է փոքրանար: Պարզ չի՞, որ ՀՀ պատմության մեջ շատ քիչ դեպքեր են եղել, որ հաջորդ տարվա բյուջեն ավելի փոքր է եղել, քան նախորդ տարվանը, այդպես էլ պետք է լիներ, բայց այսպես մեծ կամ փոքր բյուջեն հարաբերական հասկացություն է:
Եթե ամեն տարի աննախադեպ բյուջեներ են հաստատում, բա ինչու Հայաստանում աղքատության եւ ծայրահեղ աղքատության ցուցանիշները շատ ավելի վատն են, քան 2018-ին էր: Բա ի՞նչ են անում էդ մեծ բյուջեները»,-ասաց նա: