|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Քրդական զորամիավորումները 5 թուրքական տանկ են ոչնչացրել Սիրիայի Աֆրին քաղաքում:
Միջանկյալ հիշեցնենք, որ Թուրքիան հունվարի 20-ին սկսել է «Ձիթենու ճյուղ» գործողությունը Սիրիայի սահմանամերձ քաղաքում բնակվող քրդական զորամիավորումների դեմ:
Ըստ Southfront-ի՝ տանկերից երկուսը ոչնչացվել են Սինդիրես շրջանի Դիքմեթաշ գյուղում, մյուսը խոցվել է հակատանկային հրթիռով՝ Բիլբիլի Քուրդո գյուղի շրջանում: Թել Ռիֆաթ քաղաքի մոտակայքում ոչնչացվել է ևս երկու տանկ:
Դամասկոսը դատապարտել է թուրքական կողմի գործողությունները: