|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների գրեթե բոլոր զորակազմերը ժամանել են Բելառուս համատեղ զորավարժությունների համար, որոնք նախատեսված են և տեղի կունենան երկրի խորքում, ինչպես «Արևմուտք-2025» զորավարժությունները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Հանրապետության Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը։
Զորավարժությունները, որոնք համատեղում են ՀԱՊԿ հավաքական ուժերի տարբեր բաղադրիչների վարժանքները, կանցկացվեն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը Բելառուսի տարածքում՝ Լոսվիդո և Լեպելսկի զորավարժարաններում։
«ՀԱՊԿ երկրների գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Լոսվիդոյի զորավարժարան, որը նույնպես գտնվում է մեր երկրի խորքում։ Սրանք նույնպես պլանավորված զորավարժություններ են, որոնք հերթով տեղի են ունենում ՀԱՊԿ երկրների տարածքում», – Վոլֆովիչի խոսքերն է մեջբերում «Բելտա» լրատվական գործակալությունը։