|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Հալեպի նահանգի առաջնագծում Բաշար Ասադի իշխանությունը զորերն ուժեղացում է: Հրետանին ու տանկերը տեղափոխվում են Սիրիայի հյուսիս:
Մարդու իրավունքների սիրիական դիտորդարանի ակտիվիստների խոսքով՝ առաջնագիծ են ժամանել լրացուցիչ ուժեր: Մյուս կողմից, Սիրիայի ազգային բանակի ուժերը, որոնք վերահսկվում և աջակցվում են Թուրքիայի կողմից, գտնվում են դիրքերում և լիարժեք պատրաստության վիճակում են:
Միլիցիան ստացել է հրետանի և Տ -90 տանկեր: Հալեպում իրադարձությունների արագ զարգացումը համընկավ Սիրիայի հյուսիսում և հյուսիս -արևելքում ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի սպառնալիքների հետ:
Սիրիայում թուրքական ուժերի հրամանատարությունը նրանց վստահելի խմբերին կարգադրել է բարձրացնել պատրաստակամությունը: Այս հրամանները հնչել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության հայտարարություններից հետո՝ «ահաբեկիչների դեմ մոտալուտ պայքարի» մասին:
Միաժամանակ թուրքական զորքերը վերսկսել են հրետակոծությունը քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Արկերը հարվածել են Էլ-Մալիքիա և Քալաաթ-Շավարգա գյուղերում տեղակայված դիրքերին: Հրետակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան: