Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը տարածած հաղորդագրության մեջ պաշտոնական վերջին տեղեկություններն է հաղորդել Սիրիայի Աֆրին քրդաբնակ շրջանում նախաձեռնած «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության շրջանակներում քրդական կողմի կորուստների վերաբերյալ:
Ըստ Ermenihaber-ի՝ փետրվարի 1-ին՝ գործողության 13-րդ օրը, տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ թուրքական օդուժը 1 օրվա ընթացքում ոչնչացրել է քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժերի» (YPG) 18 թիրախ:
Նույն հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական ստորաբաժանումներն ու դրանց հետ քրդերի դեմ կռվող «Սիրիայի ազատ բանակ» (ՍԱԲ-ÖSO) խմբավորման կողմից սպանվել է 78 քուրդ զինյալ: Այսպիսով, ըստ թուրքական կողմի պաշտոնական տվյալների, քրդական կողմի կորուստները հասել են 790-ի:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարայի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորումը հունվարի 20-ին Թուրքիայի օդուժի աջակցությամբ ներխուժել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող սիրիական Աֆրին շրջան։ «Ձիթենու ճյուղ» անվանումով ռազմական գործողության վերջնական նպատակն է Սիրիայի քրդերից վերցնել Թուրքիայի հետ սահմանին ընկած 30կմ խորությամբ հատվածը և այնտեղ հիմնել անվտանգության գոտի։