կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 19:27
Քաղաքական

Վելելակների ընթացիկ պահպանման աշխատանքների կրճատում չի նախատեսվում․ Հակոբ Կարապետյան

Վելելակների ընթացիկ պահպանման աշխատանքների կրճատում չի նախատեսվում․ Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն անդրադարձել է «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարությանը վերելակների ընթացիկ սպասարկման բյուջեն վերանայելու անհրաժեշտության վերաբերյալ:

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը  նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ: 


Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, և 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի և տեսակների հետ: Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, և հետևաբար, պահեստամասերի տեսակների և քանակների անհրաժեշտություն: Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»-ասված է հայտարարության մեջ: