Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը նախօրեին Կառավարության 3–րդ մասնաշենքի մոտ տեղի ունեցած բախումների հետեւանքով վնասվածք է ստացել։
«Երեկ ես հիվանդանոցում հետազոտվել եմ. ունեմ կողոսկրի կոտրվածք»,–ասաց Արթուր Ղազինյանը, ընդգծելով, որ դուրս է գրվել հիվանդանոցից։
Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։
«Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց համար տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»,– հայտարարել էր Իշխան Սաղաթելյանը։
Պատգամավորներին ոստիկանները թույլ չէին տվել մտնել շենք, ուժեղ հրմշտոց էր սկսվել: Ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բազմաթիվ ցուցարարների բերման էին ենթարկել։ Մի քանի քաղաքացի տեղափոխվել էր հիվանդանոց։ Ոստիկանության տվյալով՝ 111 քաղաքացի բերման է ենթարկվել, Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր հարյուրավոր քաղաքացիների ոստիկանական բաժանմունքներ տանելու մասին։ Ոստիկանները բիրտ ուժ էին գործադրել նաեւ պատգամավորների, անչափահասների նկատմամբ։